Ինչպես արդեն տեղեկացրել ենք աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին մարզական կարիերայում 8-րդ անգամ արժանացել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակին՝ «Ոսկե գնդակին»:
Մրցանակն «Ինտեր Մայամիի» խաղացողին հանձնել է ամերիկյան ակումբի համասեփականատեր Դևիդ Բեքհեմը:
Երկրորդ տեղը զբաղեցրել էր Էրլինգ Հոլանդը, իսկ երրորդը՝ Կիլիան Մբապեն:
Մրցանակը հանձնող France Football ամսագիրը ներկայացրել է, թե լավագույն 30 խաղացողներից ով ո՛ր դիրքն է զբաղեցրել քվեարկության արդյունքում: