Աղվան Վարդանյանը չի մեկնաբանել Սեֆիլյանի դատավճիռը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Աղվան Վարդանյանը չի մեկնաբանել Սեֆիլյանի դատավճիռը

16:37 23.03.2018

«Ես դատարանի վճիռները չեմ մեկնաբանում, կան համապատասխան ընթացակարգեր, եթե կողմը համաձայն չէ՝ կարող է դիմել հաջորդ ատյաններին»: Ազգային ժողովում լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ժիրիայի Սեֆիլյանի դատավճիռը՝ պատասխանել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Վերջինս պնդել է, որ Սեֆիլյանի դատապաշտպանները Վերաքննիչ դատարան դիմելու իրավունք ունեն և կարող են մինչև վերջ գնալ այդ ճանապարհով: Այն հարցին, որ սա քաղաքական հաշվեհարդար էր, թե ոչ, Աղվան Վարդանյանը կրկին նույն պատասխանն է տվել, որ չի պատրաստվում մեկնաբանել դատարանի վճիռները: 

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ Սեֆիլյանը արցախյան պատերազմում առանցքային դերակատարում է ունեցել, և այդյո՞ք շատ խիստ չեն մոտեցել, ՀՅԴ ներկայացուցիչը արձագանքել է. «Որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը արցախյան պատերազմին, բայց մարդը ունենում է կյանքի տարբեր փուլեր և տարբեր փուլերում կարող է տարբեր դրսևորումներ ունենալ»:

Աղվան Վարդանյանին զարմացրել է լրագրողի հարցը, որ Սեֆիլյանի անունը հանում են դասագրքերից: «Ես տեղյակ չեմ, նախ չգիտեմ, որ իրա անունը կա դասագրքերում և չգիտեմ, որ հիմա դասագրքերը տարվա կեսին փոխվում են»,- արձագանքել է ՀՅԴ ներկայացուցիչը:

Հարց է հնչել նաև, թե անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալներ եղել են, թե ոչ, ինչին ՀՅԴ խմբակցության քարտուղարը արձագանքել է, որ եղել են: Սակայն թե ովքեր են եղել նրանք, Աղվան Վարդանյանը չի մանրամասնել՝ հայտարարելով, որ հարցազրույցն ավարտված է: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

23:25 27.04.2024

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Աղվերանում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին, մրցավարներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի անցկացումը տարբեր մարզաձևերում և ընդգծել առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությունը: Մրցաշարի մասնակիցներն իրենց տպավորություններն են կիսել մրցումների կազմակերպման […] ...

Արաբական վեց երկրների ներկայացուցիչներ հավաքվում են Էր Ռիադում՝ Գազայի հարցով խորհրդակցություն անցկացնելու նպատակով

22:30 27.04.2024

Արաբական վեց երկրների ներկայացուցիչներ հավաքվում են Էր Ռիադում՝ Գազայի հարցով խորհրդակցություն անցկացնելու նպատակով

Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Պաղեստինի ներկայացուցիչները հանդիպել են Էր Ռիադում՝ Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է Al-Ekhbariya պետական ​​հեռուստաալիքը։ Նրա հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկում են պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմը, խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության ծավալների ավելացման […] ...

Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

17:48 27.04.2024

Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ: Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։ Հանդիպման հիմնական նպատակն էր երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, «անկախություն», «ինքնիշխանություն», «պետականություն» […] ...

Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում

17:45 27.04.2024

Ապրիլի 28-29-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին: «2019թ.  Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Դոհայում։ 2023թ. հոկտեմբերին Կատարի Պետությունը ռեզիդենտ դեսպանություն է հիմնել Երևանում: Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մուհամմադ բին Համադ Սաադ Ալ-Հաջերին (նստավայրը՝ Թեհրան) ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել 2019թ․ ապրիլին: 2021թ. […] ...

Լուվրը կուսումնասիրի «Մոնա Լիզայի» կտավը առանձին սենյակում ցուցադրելու հնարավորությունը

17:21 27.04.2024

Լուվրը կուսումնասիրի «Մոնա Լիզայի» կտավը առանձին սենյակում ցուցադրելու հնարավորությունը

Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» կտավը, որը նաև հայտնի է որպես «Լա Ջոկոնդա», կարող է ցուցադրվել Լուվրի առանձին սենյակում՝ իր ժողովրդականության պատճառով, կարծում է թանգարանի տնօրեն Լորանս դե Կարը։ «Միշտ ամոթ է, երբ այցելուների համար ընդունելության պայմանները համապատասխան չեն, և դա վերաբերում է «Լա Ջոկոնդային», ուստի, մշակույթի նախարարության հետ մտածում ենք այս բարելավման մասին, […] ...

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

10:33 27.04.2024

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ն ապացույցներ է գտել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու Չինաստանի փորձերի մասին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկին կատարած այցից հետո CNN-ին տված հարցազրույցում։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսել ենք ընտրություններին ազդելու և գուցե նույնիսկ միջամտելու փորձերի ապացույցներ: Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս տեսակի գործողությունները հնարավորինս արագ կդադարեցվեն», – ասել է […] ...

BACK_TO_TOP