17:52 06.05.2024
Մայիսի 6-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX/Ֆրոնտեքս) պատվիրակություններին։
Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Նա բարձր է գնահատել նաև Եվրոպական միության հետ գործընկերությունը՝ կարևորելով հատկապես Ֆրոնտեքսի հետ համագործակցության խորացումը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համատեքստում։
Փոխնախարարը նշել է, որ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը լավ օրինակ է միգրացիոն բնագավառում իրական փոփոխություններ բերելու և փորձի փոխանակման համար։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ձևավորման մանրամասները՝ անդրադառնալով, մասնավորապես, Միգրացիայի և քաղաքացիական ծառայությունում աշխատակիցների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
Պատվիրակության անդամները ծանոթացել են ՆԳՆ միգրացիոն ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու օրենսդրությանը, ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերին, որոնք ուղղված են վերադարձի և հետընդունման գործընթացի արդյունավետ ապահովմանը:
Անդրադարձ է կատարվել նաև միգրացիոն հոսքերի կառավարման գործիքակազմերին և ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգին:
Եգիպտոսի պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում քաղաքացիների հետընդունման գործընթացի կազմակերպմանն ու մոտեցումներին։
Անդրադառնալով Եգիպտոսում միգրացիոն քաղաքականության իրականացմանը՝ պատվիրակության անդամները ներկայացրել են միգրացիոն միտումները։
Հանդիպմանը Եգիպտոսի գործընկերների հետ կարևորվել է վերադարձի և վերաինտեգրման ոլորտում փորձի փոխանակումը։
Հանդիպման մասնակիցները համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:
23:35 28.05.2025
Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմացԹեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...
23:26 28.05.2025
Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ ենՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...
23:15 28.05.2025
Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնիԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...
23:06 28.05.2025
Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՄայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...
22:56 28.05.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարինՄայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […] ...
22:45 28.05.2025
Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբՀայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Petr Piruncik (@piruncik) ...