11:09 12.09.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Կալիֆոռնիա նահանգի սենատորներ Անտոնի Պորտանտինոն, Հենրի Սթերնը, խորհրդարանի անդամներ Իվեն Լոուին, Աութմն Բրյուկը, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը, մասնավոր ընկերությունների և պետական հատվածի այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Հանդիպումը կազմակերպվել էր Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարար Խաչատրյանը, ողջունելով նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է գյուղատնտեսության ոլորտում սերտ շփման և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման սկզբում նախարարը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի ագրարային քաղաքականության առաջնահերթությունները, հիմնական մոտեցումներն ու զարգացման տեսլականը, այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն գյուղոլորտի առանձին հիմնահարցերի շուրջ։
Արթուր Խաչատրյանը մասնավորապես անդրադարձ է կատարել գյուղի և գյուղատնտեսության համաչափ զարգացման անհրաժեշտության, հողերի խոշորացման, չօգտագործվող հողատարածքների նվազեցման, գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, գյուղտեխնիկայի թարմացման, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, նոր մշակաբույսերի և տեխնոլոգիաների ներդրման, խորհրդատվական համակարգի բարեփոխման և այլ հարցերի, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ նախարարության կողմից ձեռնարկվող քայլերին և նոր ծրագրերին։ Նախարարն այդ թվում շեշտադրել է սուբսիդավորման քաղաքականությունում նոր մոտեցումների կիրառումը։ Գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանն իր հերթին կարևորել է բարձրակարգ գյուղատնտեսական կրթության ապահովումը։
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Կալիֆոռնիան գյուղատնտեսական նահանգ է՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախարար Խաչատրյանը հնարավորություն կունենա անձամբ ծանոթանալ ագրարային ոլորտի տեղի մասնագետների հետ և համագործակցության զարգացման հարցեր քննարկել։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ոռոգման հիմնախնդիրների, գյուղատնտեսության վրա կլիմայի գլոբալ փոփոխությունների ազդեցության և այլ հարցերի շուրջ։
Կալիֆոռնիայի պատվիրակները տեղեկացրել են, որ նախատեսում են նաև Արցախի Հանրապետություն այց կատարել, որտեղ նույնպես գյուղատնտեսության զարգացման հարցերն իրենց հետաքրքրությունների տիրույթում են։
22:36 28.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ22:36 28.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք, արդյոք դա ինչ-որ բան կնշանակի, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլ՝ Իրանի միջուկային […] ...
22:26 28.05.2025
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Մեծ Բրիտանիայի դեսպանՄեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր մասնակցել է Սարդարապատում կայացած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձին։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից: Դեսպան Ջոն Գալագերն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ էի մասնակցել այսօրվա միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը»։ 🇬🇧🇦🇲 Congratulations to all Armenians on the day of […] ...
22:17 28.05.2025
Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը ընդհուպ աշխարհաքաղաքական կարևորություն ստացել․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ՝ հեղինակային նոր ֆիլմի մասինԱյսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […] ...
22:09 28.05.2025
Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլի խաղում հաղթել է ավստրիացի Սեբաստիան Օֆներին։ Մրցաշարը տեղի է ունեցել Փարիզում։ Խաղն ավարտվել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի և ամերիկացի Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։ ...
21:49 28.05.2025
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ բախվել են «Hyundai Elantra»-ն և «Lexus RX350»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնի վրաՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում Իսակովի պողոտա և Աթենք փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Մկրտիչ Յ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և 61-ամյա Հակոբ Բ․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ գազոնի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ […] ...