09:42 04.12.2024
Պաղեստինյան «Քամալ Ադվան» բժշկական համալիրը, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում, կրկին հարձակման է ենթարկվել իսրայելական զորքերի կողմից։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով հիվանդանոցի տնօրեն Հուսամ Աբու Սաֆիային։
Նրա խոսքով՝ Քամալ Ադվանը «հինգերորդ անգամ հարձակման է ենթարկվել իսրայելական անօդաչու թռչող սարքերի կողմից, որոնք ռումբեր են նետել շենքի վրա»։
«Ռմբակոծության հետևանքով զոհեր կան»,- ասել է տնօրենը՝ նշելով, որ հարվածի հետևանքով մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ են վնասվել։ Զոհերի թվի մասին ստույգ տվյալներ դեռ չկան։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ իսրայելական բանակը շարունակում է գրոհել բժշկական համալիրը և շրջափակման մեջ է պահում շենքը։ Նշվել է նաև, որ նոյեմբերի 22-ին Իսրայելի հրամանատարությունը շտապ տարհանման հրաման է տվել հիվանդանոցի անձնակազմին և հիվանդներին, սակայն անձնակազմը հրաժարվել է կատարել այս որոշումը, քանի որ չի կարողացել կազմակերպել վիրավորների տեղափոխումը։
22:26 28.05.2025
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Մեծ Բրիտանիայի դեսպանՄեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր մասնակցել է Սարդարապատում կայացած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձին։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից: Դեսպան Ջոն Գալագերն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ էի մասնակցել այսօրվա միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը»։ 🇬🇧🇦🇲 Congratulations to all Armenians on the day of […] ...
22:17 28.05.2025
Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը ընդհուպ աշխարհաքաղաքական կարևորություն ստացել․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ՝ հեղինակային նոր ֆիլմի մասինԱյսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […] ...
22:09 28.05.2025
Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլի խաղում հաղթել է ավստրիացի Սեբաստիան Օֆներին։ Մրցաշարը տեղի է ունեցել Փարիզում։ Խաղն ավարտվել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի և ամերիկացի Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։ ...
21:49 28.05.2025
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ բախվել են «Hyundai Elantra»-ն և «Lexus RX350»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնի վրաՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում Իսակովի պողոտա և Աթենք փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Մկրտիչ Յ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և 61-ամյա Հակոբ Բ․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ գազոնի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ […] ...
21:37 28.05.2025
ՀՀ Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Չեխիայում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի, չեխական և գործընկեր այլ պետությունների մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, […] ...