13:28 04.12.2024
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը ամբողջությամբ արգելել է զինվորականների, ոստիկանների և ազգային պաշտպանության նախարարության աշխատակիցների այցելությունն իր շենք։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի քարտուղարության ղեկավար Կիմ Մին Գին։
«Ազգային ժողովի քարտուղարությունը լիարժեք արգելք է կիրառել այն զինծառայողների,ազգային պաշտպանության նախարարության, խորհրդարանի անվտանգության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ապօրինի մուտք են գործել տարածք», – գրում է «Չունան Իլբոն» թերթը՝ մեջբերելով Կիմ Մին Գիի խոսքերը՝ պարզաբանելով, որ արգելքը վերաբերում է բոլոր զինվորականներին և ոստիկաններին։
Կիմ Մին Գիի խոսքով՝ այս արտակարգ միջոցն ուժի մեջ է մտել չորեքշաբթի, դրա գործողության ժամկետը չի նշվում։ Որոշումն ուղղված է պատգամավորների անվտանգության ապահովմանը և խորհրդարանի բնականոն գործունեությանը, ասել է քաղաքական գործիչը։ Նախկինում հաղորդվել էր, որ չորեքշաբթի գիշերը առնվազն 280 զինվորականներ մտել են Ազգային ժողովի շենք՝ ռազմական դրության միջոցներ կիրառելու համար, որոնք, մասնավորապես, արգելել են օրենսդիր մարմնի աշխատանքը։
Այս իրադարձություններն ուղեկցվել են զինվորականների և խորհրդարանի անձնակազմի բախումներով։ Չնայած զինվորականների գործողություններին, օրենսդիրները կարողացան քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու օգտին, որը նախագահը պաշտպանեց չորեքշաբթի գիշերը և ավելի ուշ պաշտոնապես հաստատվեց կաբինետի կողմից:
22:56 28.05.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարինՄայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […] ...
22:45 28.05.2025
Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբՀայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Petr Piruncik (@piruncik) ...
22:36 28.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք, արդյոք դա ինչ-որ բան կնշանակի, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլ՝ Իրանի միջուկային […] ...
22:26 28.05.2025
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Մեծ Բրիտանիայի դեսպանՄեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այսօր մասնակցել է Սարդարապատում կայացած միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձին։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից: Դեսպան Ջոն Գալագերն էլ X-ի իր միկրոբլոգում գրել է. «Ուրախ էի մասնակցել այսօրվա միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը»։ 🇬🇧🇦🇲 Congratulations to all Armenians on the day of […] ...
22:17 28.05.2025
Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը ընդհուպ աշխարհաքաղաքական կարևորություն ստացել․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ՝ հեղինակային նոր ֆիլմի մասինԱյսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […] ...
22:09 28.05.2025
Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլի խաղում հաղթել է ավստրիացի Սեբաստիան Օֆներին։ Մրցաշարը տեղի է ունեցել Փարիզում։ Խաղն ավարտվել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի և ամերիկացի Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։ ...