18:11 04.12.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին և դրանց շուրջ ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` օրերս հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին, քանի որ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում չի եղել։ ՌԴ նախագահը նաև նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր փաստաթղթերին։ Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյո՞ք սա չի հակասում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը դադարեցնելու մասին ավելի վաղ արված հայտարարությանը։
«Մեր դիրքորոշումը հստակ է․ Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2021 թվականին և 2022 թվականին եղել են տարածքային ոտնձգություններ և ագրեսիա։ Ընդ որում, ագրեսիա է եղել այն բանից հետո, երբ այդ հարցը քննարկել ենք դաշնակիցների հետ և տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ։ Եվ այդ ժամանակ մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ Հայաստանի Հանրապետության սահմանները մեզ համար կարմիր գիծ են։ Երբ ոտնձգությունը տեղի ունեցավ, մենք ասել ենք՝ հարգելի գործընկերներ, այն կարմիր գիծը, որ դուք ասում էիք, հատվել է, որից հետո իրենք ասել են, որ գիտեք, ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ։ Այստեղ էլ մենք ասել ենք՝ բա այս դեպքում ո՞րն է այն կարմիր գիծը, ցույց տվեք Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Իրենք դա մեզ ցույց չեն տվել։ Եվ իմ արձագանքը` հրապարակային ասել եմ, որ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի և այդ գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի։ Եվ դա է եղել պատճառը, որ 2022 թվականի աշնանը ես հրաժարվել եմ ստորագրել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը։ Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ընդհանրապես կապ չունի։ Մենք ՀԱՊԿ-ի հետ այս մասնակցությունը սառեցրելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել»,- ընդգծել է Փաշինյանը։
Ինչ վերաբերվում է փաստաթղթերին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը սառեցրել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներում, ինչը նշանակում է, որ չի մասնակցում ո՛չ փաստաթղթի մշակման, ո՛չ քննարկման, ո՛չ առաջարկ է տալիս, ոչ էլ առաջարկի նկատմամբ վերաբերմունք է արտահայտում։
«Մենք պարզապես վետո չենք դնում որևէ փաստաթղթի վրա, որովհետև, ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս և իրենք ինչ ուզում են, թող որոշեն։ Մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, դա էլ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ։ Բայց էլի եմ ասում, այդ թվում այս իրադարձությունների տարբերությունը և դրա արդեն հրապարակային փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասեմ անհնար է դարձնում, Հայաստանի Հանրապետության վերադարձը ՀԱՊԿ-ին։ Կարծում եմ, որ այստեղ անդառնալիության կետը անցել ենք»,- եզրափակել է Փաշինյանը։
22:17 28.05.2025
Ինչո՞ւ է Երուսաղեմի հայկական թաղամասի հարցը ընդհուպ աշխարհաքաղաքական կարևորություն ստացել․ զրույց Արտյոմ Երկանյանի հետ՝ հեղինակային նոր ֆիլմի մասինԱյսօր «Հորիզոնի» հիմնական թողարկումից հետո «Շանթ» ՀԸ-ի եթերում ցուցադվելու է Արտյոմ Երկանյանի նոր վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է Երուսաղեմում հայկական ներկայությանն ու ժառանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց հաղթահարմանն ուղված ջանքերին: Ֆիլմի մասին «Հեռանկարը» զրուցել է հեղինակի՝ մեր գործընկեր, լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Ինչո՞ւ է Երուսաղեմում հայկական ներկայության ու ժառանգության թեման այսքան կարևոր, ինչո՞ւ է […] ...
22:09 28.05.2025
Խաչանովը դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլի խաղում հաղթել է ավստրիացի Սեբաստիան Օֆներին։ Մրցաշարը տեղի է ունեցել Փարիզում։ Խաղն ավարտվել է 7:5, 3:6, 7:5, 4:6, 6:2 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Երրորդ փուլում Խաչանովը կհանդիպի հունգարացի Մարտոն Ֆուչովիչի և ամերիկացի Թոմի Փոլի միջև խաղի հաղթողի հետ։ ...
21:49 28.05.2025
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ բախվել են «Hyundai Elantra»-ն և «Lexus RX350»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնի վրաՄայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում Իսակովի պողոտա և Աթենք փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Մկրտիչ Յ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի և 61-ամյա Հակոբ Բ․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ գազոնի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ […] ...
21:37 28.05.2025
ՀՀ Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը Չեխիայում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չեխիայի պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի, չեխական և գործընկեր այլ պետությունների մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, […] ...
21:31 28.05.2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանԱՄՆ վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը: Ամերիկացի առաջնորդը հաստատել է դա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Դե, եթե դա անհրաժեշտ է», – ասել է Թրամփը, երբ նրան խնդրել են մեկնաբանել վերոնշյալ եռակողմ հանդիպման անցկացման հեռանկարները: «Այս պահին մենք աշխատում ենք նախագահ Պուտինի հետ […] ...