Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+23.09 oC

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

22:24 04.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկություններ են կատարել ընդդիմադիր  կուսակցությունների գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տվել մտնել իրենց աշխատասենյակներ։

«Ոստիկանները ներխուժում են մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներ։ Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։

Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի ընդլայնմանը։

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիային այն բանից հետո, երբ իրավապահները խուզարկություն են կատարել նրա կուսակցության գրասենյակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ․ Մոուրինյու

20:46 28.05.2025

7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ․ Մոուրինյու

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ արդեն 7 տարի է՝ իր թիմերը չեն մասնակցում Չեմպիոնների լիգային, հաղորդում է Haberturk-ը: «Այդ 7 տարիներին երկու անգամ մասնակցել եմ եվրագավաթների եզրափակիչների։ 7 տարում մասնակցել եմ ավելի շատ եզրափակչի, քան թուրքական ֆուտբոլը երբևէ»,- ասել է պորտուգալացին: 2022 թվականին Մոուրինյուի գլխավորած […] ...

Վերնաշեն գյուղում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

20:35 28.05.2025

Վերնաշեն գյուղում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից

Մայիսի 28-ին, ժամը 17:18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերնաշեն գյուղի ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով դուրս են բերել ձորից։ ...

Լավրով. Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է հանդիպում անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում

20:22 28.05.2025

Լավրով. Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է հանդիպում անցկացնել հունիսի 2-ին Ստամբուլում

Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել ճգնաժամի արմատական ​​պատճառների հաղթահարման բոլոր ասպեկտների վերաբերյալ Ռուսաստանի հուշագիրը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր, արագորեն մշակել է համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի արմատական ​​պատճառների հուսալի հաղթահարման բոլոր ասպեկտների […] ...

Այս գլուխն ավարտվեց․ Ռոնալդու

20:13 28.05.2025

Այս գլուխն ավարտվեց․ Ռոնալդու

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին տուրի խաղից հետո գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում: «Այս գլուխն ավարտվեց: Պատմությունը. դեռ կգրվի: Շնորհակալություն բոլորին»,- գրել է լեգենդար պորտուգալացին: Կողմերի պայմանագրի ժամկետը սպառվում է հուլիսի 1-ին: Կրիշտիանուն, ըստ ամենայնի, կհեռանա Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբից, որը մրցաշրջանի արդյունքներով չկարողացավ […] ...

SHANTNEWS

20:00 28.05.2025

SHANTNEWS

Կանարյան կղզիներում նավի խորտակման հետևանքով մահացել է 7 մարդ

19:46 28.05.2025

Կանարյան կղզիներում նավի խորտակման հետևանքով մահացել է 7 մարդ

Իսպանիայի Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավի շրջվելու հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuter-ը՝ այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նավում եղել է շուրջ 180 մարդ: Այն խորտակվել է Էլ Հիերոյի Լա Ռեստինգա նավահանգստին մոտենալիս։ ...

BACK_TO_TOP