Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը

10:55 27.05.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության
և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ ծրագրերի ավագ պատասխանատու Մայա Ստոյանովիչը, ԵԽ փորձագետ Ֆեդերիկո Ֆալոպպան, «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի պատասխանատու Հակոբ Գաբրիելյանը և ՄԻՊ ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը: Քննարկվել են ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությունները, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ
ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:
Զրույցի շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանում իրավահավասարության երաշխավորման
և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները, ընդգծել է մեր երկրում ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն
ունեցող անձանց, ինչպես նաև այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։
Իր հերթին Անգելա Լոնգոն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
+3
All reactions:

8

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

23:15 28.05.2025

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

ԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:06 28.05.2025

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

22:56 28.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

Մայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […] ...

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

22:45 28.05.2025

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Petr Piruncik (@piruncik) ...

Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ

22:36 28.05.2025

Թրամփ. ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ։ «Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Կտեսնենք,  արդյոք դա ինչ-որ բան կնշանակի, բայց մենք լավ բանակցություններ ենք վարում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են բանակցությունների հինգերորդ փուլ՝ Իրանի միջուկային […] ...

BACK_TO_TOP