Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

17:58 27.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին՝ նշելով.

«Ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանում։ Շնորհակալություն «Երևանյան երկխոսությանը» մասնակցելու համար։ Ձեր այցը գնահատում եմ որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ մեր վերջին ժամանակաշրջանում ակտիվ համագործակցության կարևոր բաղադրիչ։ Ձեր ղեկավարած կոնգրեսը ԵԽ-ի երկու առանցքային կառույցներից մեկն է, և ցանկանում եմ հատկապես ընդգծել տեղական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների դերը ժողովրդավարական պետությունների զարգացման գործում։

Անհերքելի փաստ է, որ ժողովրդավարական երկրներում պետական համակարգի կայունությունն ու ուժը մեծապես կախված են տեղական ինքնակառավարման մարմինների կայացվածությունից։ Վստահ եմ, որ այն աշխատանքները, որոնք այսօր իրականացվում են տեղական իշխանությունների կարողությունների զարգացման ուղղությամբ, արդեն իսկ տվել են և շարունակելու են տալ տեսանելի դրական արդյունքներ»։

Ի պատասխան՝ Մարկ Քուլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և կազմակերպված միջոցառման համար՝ ընդգծելով.

«Շնորհակալ եմ այս հանդիպման հնարավորության համար, ինչպես նաև հյուրընկալության՝ որը պատիվ ունեցա վայելել Հայաստանում։ Շնորհակալություն նաև բոլոր կազմակերպիչներին՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի համար։

Քաղաքականության մեջ ես արդեն 40 տարի եմ, և բազմաթիվ ֆորումների ու համաժողովների եմ մասնակցել, սակայն պետք է նշեմ, որ սա միանգամայն յուրահատուկ էր։ Հազվադեպ է պատահում, որ բանախոսների այսքան բարձր մակարդակ և լայն մասնակցություն ապահովվի։

Սա վկայում է այն մասին, թե որքան կարևոր դերակատարություն կարող է ունենալ Հայաստանը՝ որպես ժողովրդավարական և կայուն պետություն այս տարածաշրջանում։ Ընդհանրապես, Եվրոպայի խորհուրդը՝ ներառյալ Խորհրդարանական վեհաժողովն ու Կոնգրեսը, մշտապես բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող զարգացումները և բարեփոխումները»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնգրեսի և Հայաստանի պետական կառույցների համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ապագա նախաձեռնությունները։ Կողմերը կարևորել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ ընդգծելով դրանց շարունակականության և խորացման անհրաժեշտությունը։

Շեշտվել է արդարադատության ոլորտում բարեփոխումների շարունակման, ժողովրդավարական և պետական ինստիտուտների կայացման ուղղությամբ գործադրվող ջանքերի կարևորությունը։ Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ այս գործընթացներն ունեն հիմնարար նշանակություն՝ արդար, պատասխանատու և արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու տեսանկյունից։

Անդրադարձ է եղել նաև տեղական ինքնակառավարման և համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս համատեքստում նշվել է, որ Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի աջակցությունը կարող է էական խթան լինել համայնքների կարողությունների զարգացման, ծառայությունների որակի բարելավման և բնակչության ներգրավվածության բարձրացման գործում։

Երկուստեք վերահաստատվել է համագործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ ի շահ Հայաստանում ժողովրդավարության, տեղական ինքնակառավարման և համաչափ զարգացման առաջմղման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

23:35 28.05.2025

Reuters. Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը՝ իր ակտիվների ապասառեցման դիմաց

Թեհրանը կարող է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը, եթե Միացյալ Նահանգները համաձայնի ապաշրջափակել հանրապետության սառեցված ակտիվները և ճանաչի նրա խաղաղ նպատակներով հարստացման իրավունքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերը կկարողանան «քաղաքական համաձայնության» հասնել, եթե Միացյալ Նահանգները ընդունի Իրանի պայմանները: Նշվում է, որ հարցը դեռևս չի […] ...

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

23:26 28.05.2025

Շիրակի մարզում 28-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 4 վիրավորներն էլ երիտասարդ աղջիկներ են

Մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ամասիայից դեպի Արփի գյուղ տանող ճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հռիփսիմե Մ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 1 պտույտ շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա […] ...

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

23:15 28.05.2025

Ուիտկոֆ. ԱՄՆ-ն շուտով Իսրայելին և​​ ՀԱՄԱՍ-ին հրադադարի պայմաններ կներկայացնի

ԱՄՆ-ն շուտով նախատեսում է Իսրայելին և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանն ուղարկել Գազայի հատվածում հրադադարի պայմանների ցանկ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը։ «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք պայմանների նոր ցանկ ուղարկելու շեմին, որը, հուսով եմ, այսօր ավելի ուշ կտրամադրվի։ Նախագահ (խմբ.Դոնալդ Թրամփը) կքննարկի այն: Եվ ես շատ լավ […] ...

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:06 28.05.2025

Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 28-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավ Աղբյուր փողոցում բախվել են «Mercedes E300» մակնիշի ավտոմեքենան և «TVS» մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է «Mercedes»-ի վարորդի […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

22:56 28.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարին

Մայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը: «B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, […] ...

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

22:45 28.05.2025

Դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանն Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից։ «Բարև ձեզ բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Petr Piruncik (@piruncik) ...

BACK_TO_TOP