08:45 27.02.2024
ԱՄՆ զինված ուժերը երկուշաբթի օրը ոչնչացրել են երեք անօդաչու վերգետնյա մեքենա, երկու հականավային թեւավոր հրթիռ և հարձակողական անօդաչու թռչող սարք՝ շարունակելով առճակատումը Եմենի հյուսիսում կառավարող Անսար Ալլահի (Հութի) շարժման հետ, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Անօդաչու վերգետնյա մեքենաները և հականավային թեւավոր հրթիռները պատրաստվել են դեպի Կարմիր ծով արձակման համար, իսկ անօդաչու թռչող սարքը տեղակայվել է դրա վերևում»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Զինվորականներն ասում են, որ Եմենի հութիների կողմից վերահսկվող շրջաններում իրենց հայտնաբերած զենքերը «անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում առևտրային և ԱՄՆ ռազմածովային նավերի համար»:
Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահը (Հութի) շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ զգուշացրել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել իրենց անձնակազմին և չմոտենալ ծով։ Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։
Հութիներն ասում են, որ իրենց գործողությունները Կարմիր ծովում ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիներին օգնելուն, և նրանք պնդում են, որ իրենք չեն միջամտում տարածաշրջանում նավարկության ազատությանը: Արաբական և մահմեդական երկրները բազմիցս զգուշացրել են ԱՄՆ-ին, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին անվերապահ աջակցությունը կհանգեցնի հակամարտության տարածմանը ողջ տարածաշրջանում։
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարվածներ են հասցնում հութիների թիրախներին՝ դա որակելով Կարմիր ծովում նավարկության ազատության սպառնալիքներին պատասխան: Անսար Ալլահի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմեդ Ալի ալ-Հութին հարձակումներն անվանել է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա:
19:46 28.05.2025
Կանարյան կղզիներում նավի խորտակման հետևանքով մահացել է 7 մարդԻսպանիայի Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավի շրջվելու հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuter-ը՝ այս մասին տեղեկացրել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նավում եղել է շուրջ 180 մարդ: Այն խորտակվել է Էլ Հիերոյի Լա Ռեստինգա նավահանգստին մոտենալիս։ ...
19:30 28.05.2025
Հունական ակումբները հետաքրքրված են ԹիկնիզյանովԹիկնիզյանի տեղափոխությունը սերբական «Ցրվենա Զվեզդա» դեռևս համաձայնեցված չէ։ Բացի Սերբիայի 11-ակի չեմպիոնից, 26-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև հունական 2 ակումբ, ինչպես նաև իսպանական «Սևիլիան», որը նախկինում ևս հետաքրքրություն էր ցուցաբերել։ Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ գործում […] ...
19:17 28.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Mitsubishi»-ն. բոլոր 7 տուժածները երեխաներ ենԱյսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շինության պատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում […] ...
18:58 28.05.2025
Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ ՄերցԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Կիևի նկատմամբ զանգվածային հարվածները ապտակ են բոլոր նրանց, ովքեր պայքարում են հրադադարի հասնելու համար: Մերցը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Բացի այդ, Գերմանիան ուժեղացնելու է ճնշումը Ռուսաստանի վրա՝ թուլացնելու Մոսկվայի ռազմական մեքենան և բացելու բանակցությունների ճանապարհը։ […] ...
18:40 28.05.2025
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ Գազայի հատվածի վերաբերյալ։ Դրա շրջանակներում արմատականները պատրաստ են ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի և հանձնել մահացածներից մի քանիսի մարմինները, հաղորդում է շարժումը։ «ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է ձեռք բերել Ուիթքոֆի հետ փոխըմբռնման ընդհանուր շրջանակի շուրջ, որը թույլ կտա մշտական հրադադար հաստատել Գազայում, […] ...
18:28 28.05.2025
Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունըՀայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի հետ, եթե նման հնարավորություն ընձեռվի, «Матч ТВ»-ին հայտնել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անորոշ ժամկետով արգելել են Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել։ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականին, […] ...