WikiLeaks-ը Ասանժի գործով դատարանի որոշումն ակնկալում է մարտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+24.09 oC

WikiLeaks-ը Ասանժի գործով դատարանի որոշումն ակնկալում է մարտին

20:39 27.02.2024

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով, ով փորձում է բրիտանական դատարաններում վիճարկել ԱՄՆ արտահանձնման որոշումը, վճիռը կկայացվի մարտին, երեքշաբթի հայտնել է WikiLeaks-ը։

«Առաջիկա ժամկետները՝ մարտ. որոշում Մեծ Բրիտանիայում Ջուլիան Ասանժի վերջնական բողոքարկման վերաբերյալ», – ասվում է WikiLeaks-ի X սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:

Անցած չորեքշաբթի Լոնդոնում ավարտվել են լսումները, որոնց ընթացքում քննարկվել է Ասանժի բողոքարկումն ընդդեմ բրիտանական իշխանությունների՝ իրեն ԱՄՆ արտահանձնելու որոշմանը։ Դատարանի որոշում կկայացնի, թե արդյոք լրագրողը կարող է շարունակել պայքարել իր արտահանձնման դեմ բրիտանական դատարաններում, թե նա սպառել է բողոքարկման բոլոր տարբերակները Մեծ Բրիտանիայում։ Եթե ​​դատարանը վճիռ կայացնի Ասանժի դեմ, ապա նրա ԱՄՆ տեղափոխումը կանխելու վերջին տարբերակներից մեկը կարող է լինել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) բողոքարկումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունական ակումբները հետաքրքրված են Թիկնիզյանով

19:30 28.05.2025

Հունական ակումբները հետաքրքրված են Թիկնիզյանով

Թիկնիզյանի տեղափոխությունը սերբական «Ցրվենա Զվեզդա» դեռևս համաձայնեցված չէ։ Բացի Սերբիայի 11-ակի չեմպիոնից, 26-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև հունական 2 ակումբ, ինչպես նաև իսպանական «Սևիլիան», որը նախկինում ևս հետաքրքրություն էր ցուցաբերել։ Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ խփելով 2 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ գործում […] ...

Կոտայքի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Mitsubishi»-ն. բոլոր 7 տուժածները երեխաներ են

19:17 28.05.2025

Կոտայքի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Mitsubishi»-ն. բոլոր 7 տուժածները երեխաներ են

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շինության պատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում […] ...

Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ Մերց

18:58 28.05.2025

Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Կիևի նկատմամբ զանգվածային հարվածները ապտակ են բոլոր նրանց, ովքեր պայքարում են հրադադարի հասնելու համար: Մերցը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Բացի այդ, Գերմանիան ուժեղացնելու է ճնշումը Ռուսաստանի վրա՝ թուլացնելու Մոսկվայի ռազմական մեքենան և բացելու բանակցությունների ճանապարհը։ […] ...

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի

18:40 28.05.2025

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ Գազայի հատվածի վերաբերյալ։ Դրա շրջանակներում արմատականները պատրաստ են ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի և հանձնել մահացածներից մի քանիսի մարմինները, հաղորդում է շարժումը։ «ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է ձեռք բերել Ուիթքոֆի հետ փոխըմբռնման ընդհանուր շրջանակի շուրջ, որը թույլ կտա մշտական ​​հրադադար հաստատել Գազայում, […] ...

Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

18:28 28.05.2025

Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի հետ, եթե նման հնարավորություն ընձեռվի, «Матч ТВ»-ին հայտնել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անորոշ ժամկետով արգելել են Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել։ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականին, […] ...

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել՝ վնասներ հասցնելով տներին

18:17 28.05.2025

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել՝ վնասներ հասցնելով տներին

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել, որը Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ է համարվում։ Տորնադոն վնասներ է հասցրել տներին, պոկել է տանիքներ, վնասել է արևային կայանների պանելներ։ Տորնադոն Նահապետավան գյուղում ուղեկցվել է կարկուտով։ ...

BACK_TO_TOP