18:13 26.04.2022
Գերմանիայի դաշնային կառավարության անդամները քննադատել են թուրքական դատարանի վճիռը գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային ցմահ ազատազրկման դատապարտելու մասին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ «դատարանի կայացրած վճիռն արմատապես հակասում է իրավական պետության չափանիշներին և միջազգային պարտավորություններին, որոնք Թուրքիան ընդունում է որպես Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրամիության անդամ դառնալու թեկնածու երկիր»։ Նա ընդգծել է, որ ակնկալում են, որ Քավալան անմիջապես ազատ կարձակվի։
Գերմանիայի մշակույթի նախարար Քլաուդիա Ռոթը ևս դատարանի որոշումը բնութագրել է որպես «անհեթեթ» և «ամեն առումով անհիմն»՝ շեշտելով, որ դա ակնհայտորեն քաղաքական որոշում է։
Ըստ Ռոթի՝ այդ վճիռն «անձնական վրեժխնդրություն է Օսման Քավալայի դեմ և պատերազմի հայտարարում Թուրքիայում հնարավոր ժողովրդավարության մշակույթի նկատմամբ»։ Նրա գնահատմամբ՝ դատարանի որոշմամբ հաստատվել է, որ Օսման Քավալան բանտում է հանուն Թուրքիայում ժողովրդավարության մշակույթի և թուրքական քաղաքացիական հասարակության։
Գերմանացի նախարարը Twitter-ում կատարած գրառման մեջ, իր հերթին, շեշտել է, որ Քավալան անմեղ է և անհրաժեշտ է, որ նա անմիջապես ազատ արձակվի։
Հիշեցնենք, որ Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2013 թ․ Ստամբուլի Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի գործով վճռել է Օսման Քավալային ցմահ ազատազրկման դատապարտել «Թուրքիայի կառավարությունը տապալելու կամ դրա գործունեությունը խոչընդոտելու փորձի» մեղադրանքով, իսկ մյուս 7 մեղադրյալներին՝ 18 տարվա ազատազրկման։
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...
23:38 29.05.2025
Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...
23:33 29.05.2025
Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...