Էրդողանը չի բացառել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC

Էրդողանը չի բացառել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հնարավորությունը

18:55 05.01.2023

Էրդողանը չի բացառել Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հնարավորությունը: Երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ և՛ նախագահական, և՛ խորհրդարանական, նախատեսված են 2023 թվականի հունիսի 18-ին։ Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները նախկինում ստեղծել էին «Ժողովրդական դաշինք»:

Ավելի վաղ Թուրքիայի ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում Ժողովրդական դաշինքի թեկնածուն լինելու է նախագահ Էրդողանը։ Նախագահն ինքը երկար ժամանակ չէր մեկնաբանում առաջադրումը, սակայն համախոհների հետ հանդիպմանը, բոլորի համար անսպասելիորեն, հայտարարել է, որ մտադիր է պայքարել պետության ղեկավարի պաշտոնի համար՝ կոչ անելով իր գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին հրապարակել ընդդիմադիր թեկնածուի անունը: Ընդդիմությունը դեռ թեկնածուի մասին չի հայտարարել։

«Դուք բոլորից լավ հասկանում եք 2023 թվականի ընտրությունների կարևորությունը, որոնց ամսաթիվը մենք կթարմացնենք՝ հավանաբար հաշվի առնելով սեզոնային պայմանները», – ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով կուսակցական ժողովում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցում

08:05 30.05.2025

Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցում

Մայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են […] ...

Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համար

08:00 30.05.2025

Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համար

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու է հրավիրել 27 ֆուտբոլիստի: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի ընտրանու հետ։ Դարպասապահներ՝ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» (ԱՄՆ) Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Գոռ Մատինյան – «Ուրարտու» Հայկ […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

23:52 29.05.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

23:44 29.05.2025

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...

BACK_TO_TOP