10:13 18.02.2023
Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոպական բաժնի տնօրեն Կույ Հոնջյանն ասել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը պահանջում է ոչ միայն Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության վերականգնում, այլև բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի այլ երկրների միջև, նրա խոսքերը մեջբերում է չինական Global Times թերթը։
«Միայն Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության լուծումը չի կարող հիմնարար լուծում համարվել։ Եթե նույնիսկ երկու կողմերը կարողանան համաձայնության գալ հրադադարի շուրջ, ապագայում հակամարտությունը կարող է հանկարծակի նորից սրվել»,- ասել է Հոնջյանը:
Նրա խոսքով՝ Չինաստանը համոզված է, որ զինված հակամարտությունները չեն կարող ամբողջությամբ լուծվել միայն ուժի միջոցով։ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է ուղիղ երկխոսություն վարեն՝ առանց որևէ երրորդ կողմի միջամտության, ընդգծել է Հոնջյանը։
Բացի դրանից, Չինաստանը, մասնակցելով Գերմանիայում Մյունխենի անվտանգության համաժողովին, «կօգնի Եվրոպային մտածել աշխարհաքաղաքականության բարդության մասին, այլ ոչ թե պարզապես երկրները բաժանել սպիտակների և սևերի, ընկերների և թշնամիների»։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ջունը, ելույթ ունենալով կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Մինսկի համաձայնագրերի տարեդարձին, ասել էր, որ Չինաստանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել դադարեցնել կրակը և սկսել խաղաղ բանակցությունները որքան հնարավոր է շուտ։
Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Չինաստանի կոչը՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի մերժել խաղաղ երկխոսության առաջարկը։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի գլխավորած Կիևը օրենքով արգելել է Ռուսաստանի հետ բանակցությունները 2022 թվականի սեպտեմբերին։
Հունվարի 13-ին ՄԱԿ-ում Ռուսաստանի
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...
23:38 29.05.2025
Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...
23:33 29.05.2025
Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...