Թեհրանում հանդիպել են Բելառուսի և Իրանի նախագահները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+17.09 oC

Թեհրանում հանդիպել են Բելառուսի և Իրանի նախագահները

12:52 13.03.2023

Թեհրանում տեղի է ունեցել Բելառուսի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BelTA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ հանդիպման վայր է ընտրվել Ջոմխուրիի նստավայրը Սաադաբադ պալատի և զբոսայգու համալիրում։ Ռաիսին ողջունել է Լուկաշենկոյին նախքան նստավայր մտնելը։

Էբրահիմ Ռաիսին բանակցությունների ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում բեկում են գրանցել։

«Մեր հարաբերությունները միշտ վերելք են ապրել, բայց վերջին երկու տարիների ընթացքում մենք իսկապես բեկում ենք տեսել: Անկասկած, Ձեր այցը Իրան լուրջ խթան կհանդիսանա մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Ռաիսին, մեջբերում է նրա խոսքերը BelTA-ն:

Լուկաշենկոն իր հերթին ասել է, որ Մինսկն ու Թեհրանը պետք է սերտ համագործակցություն զարգացնեն։

«Ես շողոքորթության համար չէի ասում, որ Բելառուսի և Իրանի միջև առկա շփումները, հատկապես վերջին երկու տարիներին, իսկապես ձեր արժանիքն են: Ճիշտն ասած, գուցե նույնիսկ իմ պատճառով, Բելառուսի պատճառով մենք որոշակիորեն թուլացրել ենք ուշադրությունը Իրանական պետության նկատմամբ»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսական պետության ղեկավարը նշել է, որ կողմերը փոխըմբռնման են եկել ավելի սերտ համագործակցություն հաստատելու համար։

«Ես հաճախ, մտածելով այդ մասին, եզրակացնում եմ, որ մեզ պետք է ապրել այս շրջանը, մի ժամանակաշրջան, թերևս, ավելի քիչ ինտենսիվ հարաբերությունների: Այս շրջանը բնութագրվում է նրանով, որ մենք գիտակցում ենք, թե որքան պետք ենք միմյանց, որքան սերտ պետք է համագործակցել»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի պաշտոնական այցն Իրան սկսվել է կիրակի օրը։ Լուկաշենկոն բանակցություններ կվարի նաև պետության ղեկավարի՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, գործադիր և օրենսդիր իշխանությունների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

23:52 29.05.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

23:44 29.05.2025

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

23:38 29.05.2025

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

23:33 29.05.2025

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP