22:33 15.09.2018
Կոտայքի մարզպետն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը: Ռոմանոս Պետրոսյանը կարևորագույն ձեռքբերում է համարել մարզում օրենքի գերակայության հաստատումը, վերահսկողության ավելի խիստ մեխանիզմների կիրառումը՝ ինքնիրավչության դրսևորումները վերացնելու համար: Շուտով Կոտայքի մարզում մոտ 200 մլն դոլարի ներդրումներով կհիմնվեն հողմակայաններ՝ ընդհանուր մոտ 180 մգվտ հզորությամբ:
«Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդես եկավ պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսով: Ներկայացվեցին նախորդող 3 ամիսների ընթացքում մարզում իրականացված ծրագրերը, ձեռքբերումները, փոփոխությունները:
Մատնանշվեցին համակարգային այն փոփոխությունները, որոնք հանգեցնելու են մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Մասնավորապես, կարևորագույն փոփոխությունը Կոտայքի մարզում օրենքի գերակայության հաստատումն է, երբ մասնավոր շահերը ստորադասվել են հանրայինից, բոլոր տեղերում տրվել են օրենսդրությամբ սահմանված ազատությունները և միաժամանակ մշակվել են վերահսկողության ավելի խիստ մեխանիզմներ՝ ինքնիրավչությունը վերացնելու համար:
Մարզում այս պահին իրականացվում են մանկապարտեզների, դպրոցների, մշակույթի կենտրոնների վերանորոգման, տանիքապատման աշխատանքներ, կառուցվելու են նոր 2 դպրոցներ Կամարիս և Նոր Գյուղ համայնքներում, նախատեսվում են մանր և խոշոր ներդրումներ: Շուտով Կոտայքի մարզում մոտ 200 մլն դոլարի ներդրումներով կհիմնվեն հողմակայաններ՝ ընդհանուր մոտ 180 մգվտ հզորությամբ: Իրականացվել են սոցիալական ծրագրեր և աշխատանքներ, որոնք բացառապես բարի կամք էին պահանջում՝ առանց ներդրումների, ծախսերի և լրացուցիչ միջոցների: Դրանցից են Երևան-Սևան մայրուղու բարդիների չորուկների սանիտարակն էտի արդյունքում հավաքագրված վառլանյութի հատկացումը սոցիալապես անպահով ընտանիքներին և մոտ 4000 տոննա ֆրեզով մի շարք համայնքներում ճանապարհների բարեկարգումը: Մարզպետն ընդգծեց մարզի 67 վարչական շրջաններից 59-ում անձամբ աշխատանքային այցեր ունենալու կարևորությունը, քանի որ սա լավագույն միջոցն է խնդիրները վեր հանելու և լուծման ուղիները հստակեցնելու համար»,- ասված է մարզպետարանի կայքում:
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...
23:38 29.05.2025
Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...
23:33 29.05.2025
Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...