Զելենսկին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Թրամփի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+22.09 oC

Զելենսկին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Թրամփի հետ

14:53 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել քննարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը։

Ինչպես հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը, Զելենսկին հայտարարել է, որ չի բացառում բանակցությունների ձևաչափը՝ բոլոր երեք կողմերի միաժամանակյա մասնակցությամբ։ Նա նաև նշել է, որ բաց է ինչպես երկկողմ հանդիպումների համար՝ Թրամփի կամ Պուտինի հետ, այնպես էլ դրանք մեկ ընդհանուր երկխոսության մեջ միավորելու համար։

Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափի։ Նա նշել է, որ ձևաչափը կախված է թեմաներից։ Նրա խոսքով՝ հրադադարի շուրջ քննարկումների համար նպատակահարմար կլինի եռակողմ հանդիպում անցկացնել Միացյալ Նահանգների մասնակցությամբ, որը կարող է հանդես գալ որպես մոնիթորինգային կողմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանը

18:16 30.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-քուվեյթյան հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակություն և որակ կստանան։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն՝ […] ...

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

18:10 30.05.2025

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Դասընթացը հաջողությամբ ավարտել է 71 շրջանավարտ, որոնց ավելի քան 85 տոկոսն արդեն աշխատում է ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Շրջանավարտներն անցել են նախագծերի վրա հիմնված բարդ ուսումնական ծրագիր՝ կատարելագործելով ծրագրավորման հմտությունները և […] ...

SHANTNEWS

18:00 30.05.2025

SHANTNEWS

«Միլանը» հրաժեշտ տվեց գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին

17:54 30.05.2025

«Միլանը» հրաժեշտ տվեց գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին

Իտալական «Միլանը» հրաժեշտ տվեց գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին: «Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սերժիու Կոնսեյսաուին և նրա անձնակազմին վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին թիմը գլխավորելու ընթացքում ցուցաբերած նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար»,- ասվում է հաղորդագրությունում: Պորտուգալացին դեկտեմբերին էր նշանակվել իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում, պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Նրա գլխավորությամբ «Միլանը» դարձել […] ...

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

17:50 30.05.2025

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

Այսօր՝ մայիսի 30-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու փրկարարները հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […] ...

Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

17:38 30.05.2025

Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 07.00-ից մինչև 19.00-ն, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով։ ...

BACK_TO_TOP