Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրում

14:29 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 28-ին կեսօրից հետո, 29-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 28-ի կեսօրից հետո, 29-30-ին գիշերը և կեսօրից հետո, հունիսի 2-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 28-ին կեսօրից հետո, 29-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին և հունիսի 1-ին կեսօրից հետո, 2-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, հունիսի 2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստամբուլի բանակցությունները կարող են կոնկրետ արդյունքներ տալ. Թուրքիայի արտգործնախարար

16:11 30.05.2025

Ստամբուլի բանակցությունները կարող են կոնկրետ արդյունքներ տալ. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ կոնկրետ արդյունքներ է ակնկալում հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից։ «Մենք մոտենում ենք պատերազմի կրիտիկական, շրջադարձային կետին: Առջևում ունենք երկու ճանապարհ: Գերիների փոխանակման համաձայնագրերի արագ իրականացումն ապացուցեց, որ բանակցությունները կարող են կոնկրետ արդյունքներ տալ»,- ասել է նա Կիևում Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ մամուլի ասուլիսում։ […] ...

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին

16:03 30.05.2025

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին

Հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: ...

Թրամփը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումները

15:58 30.05.2025

Թրամփը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է մեծացնել Թայվանին զենքի մատակարարումները, սակայն հնարավոր գործարքի մանրամասները կներկայացվեն միայն այն բանից հետո, երբ կղզու կառավարությունը կապահովի այդ մատակարարումների ֆինանսավորումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին: Նրանց տեղեկություններով՝ Սպիտակ տունը ծրագրում է Թայվանին ավելի շատ զենք մատակարարել, քան Թրամփի նախագահական առաջին ժամկետում՝ 2017-2021 թվականներին։ Գործակալության տվյալներով՝ նախագահական […] ...

Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

15:51 30.05.2025

Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Մայիսի 28-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ցավ կրծքավանդակում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 2․25-ի սահմաններում 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի […] ...

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ԿԳՄՍՆ ենթակայության մշակութային հաստատություններում

15:40 30.05.2025

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ԿԳՄՍՆ ենթակայության մշակութային հաստատություններում

ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում, թատերական կազմակերպություններում և թանգարաններում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ և կցուցադրվեն ներկայացումներ: ԿԳՄՍՆ ենթակայության գրադարաններում միջոցառումների ծրագիր Հայաստանի ազգային գրադարան Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, «Այրոգի» ստվերների թատրոնի «Ստվերախաղք՝ Ազգայինում» ներկայացում Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, ճանաչողական շրջայց Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում, «Գրատպության առաջնեկները», «Խաչբառ» կրթական ծրագիր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան Հունիսի […] ...

Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը․ Թոմաս Ադորյան

15:28 30.05.2025

Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը․ Թոմաս Ադորյան

Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի 23-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին, հաղորդում է ElTerritorio.com-ը: «Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։ Ես, իմ ընտանիքը, ընկերներս, անկեղծ ասած` բոլորը շատ ուրախ են։ Նրանք ինձ հրավիրել են երկու ընկերական խաղերի համար, մեկը՝ Կոսովոյի, մյուսը՝ Չեռնոգորիայի ընտրանիների դեմ: Կարծում եմ՝ ազգային հավաքականում խաղալը […] ...

BACK_TO_TOP