16:06 08.02.2019
Կառավարության ծրագիրը Հանրապետությունում աշխատատեղերի ավելացման ինչպիսի՞ հնարավորություններ է տալիս: Այս հարցին այսօր պատասխանեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով այսպիսի իրավիճակ.
«Զբաղվածները մասնավոր հատվածում մոտ 350 հազար են, և եթե մենք խոսում ենք այն մասին, որ առնվազն 5 տոկոս տնտեսական աճ է լինելու, դա նշանակում է, եթե արտադրողականությունը տնտեսության մեջ չավելանա, ապա տարեկան այսպիսի աճը թույլ կտա աշխատանք ունենալ 17-18 հազար մարդու: Կարող ենք ասել՝ քիչ է, կարող ենք ասել` դա է առկա հնարավորությունը, ձգտելու ենք անել ամեն ինչ, որ ավելի շատ ունենան»,-ասաց նախարարը:
Իսկ նախարարությունների և ենթակառուցվածքների օպտիմալացման արդյունքում բազմաթիվ մարդիկ մնալու են առանց աշխատանքի: Ի՞նչ ռիսկեր է տեսնում ու ի՞նչ հնարավորություններ սահմանում նրանց համար կառավարությունը:
«Այն մարդիկ, ովքեր օպտիմալացման արդյունքում կամ պետական կառույցների վերամիավորման արդյունքում կմնան առանց աշխատանքի, կարծում եմ, որ մասնավոր հատվածում իրենց կդրսևորեն: Եթե օպտիմիզացիա տեղի ունենա, ապա խնայված միջոցները, որպես աշխատավարձային բարձրացում, տրվելու են այն մարդկանց, ովքեր պահպանելու են աշխատատեղը, կառավարությունը կորոշի իր առաջիկա ծրագրերում, այն դեպքում, երբ միջոցներն օգտագործվեն պետության և հասարակության կարիքներով պահանջվող ծառայությունների գնման համար, ապա կգնա այն մասնավոր սուբյեկտներին և աշխատակիցներին, ովքեր էլ կունենան ավելացված եկամուտ: Տնտեսված միջոցները չեն մնում հաշիվների վրա, այլ ուղղվելու են ծախսմանը»,- նշեց Խաչատրյանը:
2019թ-ի բյուջեն նախատեսում է, որ տնտեսության մեջ ծախսերը նախորդ տարվա համեմատ ոչ թե կրճատվելու, այլ ավելանալու են:
«Այսօր մենք ունենք միջինը 5 տոկոս աճ, ինչը նշանակում է, որ 5 տարվա համագումարով 30 տոկոսով ավելի բարձր էր ՀՆԱ-ի ցուցանիշից, քան եղել է 2018-ին, և քանի որ ասում ենք, որ աճը լինելու է ներառական, ապա շարքային քաղաքացին 5 տարի հետ մոտ 30 տոկոսով ավելի բարձր եկամուտներ է ունենալու, քան այսօր»,- հավելեց նա:
Նախարարին հարց ուղղվեց նաև մասնագետների վերաորակավորման մասին, մասնավորապես` ինչպե՞ս է վերաբերում հանգամանքին, երբ ապահովագրական ընկերությունը պատրաստակամություն է հայտնում վերապատրաստելու ՊԵԿ մասնագետին:
«Եթե պետությունը որևէ մեկին վերաորակավորի, որ ապահովագրական ընկերությունում հետագայում ունենա աշխատանք, այդ որակավորումը չի կատարվի այնքան լավ, որքան կանի մասնավոր հատվածը: Մասնավոր հատվածում աշխատուժի ու աշխատանքի պայմանները թելադրում է մասնավոր հատվածը, և որակավորման պահանջներն է թելադրում, որովհետև տեխնոլոգիաները զարգանում են յուրահատուկ ձևով, ու կազմակերպությունն ինքն է որոշում, թե տեխնոլոգիական ինչ զինվածությամբ է գործելու եկող տարվա ընթացքում,- նշեց նախարարը:
Ըստ նրա՝ պետության գործառույթն էլ այս հարցում խրախուսելն է, որպեսզի մասնավոր կազմակերպությունները վերազինվեն, շարունակ հետևեն տեխնոլոգիական առաջընթացին, հրավիրեն աշխատանքի այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր տեխնոլոգիաներով աշխատել:
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...
23:38 29.05.2025
Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...
23:33 29.05.2025
Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...