16:56 08.02.2019
Արձագանքելով Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից Արայիկ Հարությունյանին հասցեագրված հայտարարությանը՝ «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո կենտրոնն հրապարակավ ընդգծել է այդ հայտարարության մեջ թույլ տրված սխալները:
«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես թվարկվել են հետևյալ կետերը.
«1. Պարոն Բաբայանի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն են արձագանքել, և, որպես հռետորական հարց, հետաքրքիր է, թե ինչու պատասխանն ուղղված էր միայն պարոն Հարությունյանին… Դա թողնում ենք ընթերցողի դատին:
2. Արցախի Հանրապետության իշխանությունները պաշտոնապես ընդգրկված չեն բանակցային գործընթացում, իսկ ՀՀ իշխանությունների կողմից դիվանագիտական հարթակներում քննարկված ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ «Կազանյան» կամ «Մադրիդյան», եթե ընդունելի լիներ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար, ապա վաղուց այն կենսագործված կլիներ:
3. Ինչ վերաբերում է Ստեփանակերտում տեղի ունեցած «հայտնի» հանդիպումներին, ապա մեկ անգամ ևս շեշտում ենք, որ մեկ հանդիպում տեղի է ունեցել 2016թ. ապրիլին, իսկ երկրորդն ու երրորդը՝ Անվտանգության խորհրդի անդամների և ապա Արցախյան շարժման ակտիվիստների հետ՝ 2016թ.-ի հուլիսի 16-ին: Նշվածներից երրորդին, ի դեպ, Արայիկ Հարությունյանը չի մասնակցել: Հաշվի առնելով տվյալ հանդիպման մասնակիցների թվարկումները Ս. Բաբայանի կողմից՝ պետք է որ այդ մասին նա տեղեկացված լիներ, և հարց է առաջանում կրկին, թե ինչու նա անտեսել է այդ հանգամանքը:
4. Չենք զլանա հուշել Սամվել Բաբայանի գրասենյակին, որ իրենց կողմից 2016-2017թթ. Վերագրվող կազանյան գործընթացը տեղի է ունեցել 2011թ. հունիսին, և դրա մասին բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ ու մամուլի հրապարակումներ կան. պարզապես պետք է փաստերը ստուգել, հետո մերկապարանոց հայտարարություններ անել…
5. Կրկին անդրադառնալով բանակցային գործընթացում քննարկված տարբերակներին՝ ցանկանում ենք նշել, որ 2014թ.-ին Արայիկ Հարությունյանը, լինելով Արցախի Հանրապետության վարչապետ, հրապարակավ արտահայտվել է այդ ժամանակահատվածում քննարկվող «Մադրիդյան սկզբունքների» անընդունելի լինելու մասին (տե՛ս «Առցանց հարցուպատասխան ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ #2», 27 հուլիսի, 2014թ., հղում՝
Եվ այս իմաստով նրա դեմ իրականացվող ցանկացած «մեղադրական ճառ» համարում ենք անընդունելի և ճղճիմ շահարկում:
Իսկ որպես հետգրություն՝ նշենք, որ անցյալի վրա գիծ քաշելու, համերաշխության կոչեր անող գործիչը անհանդուրժողականության, ատելության և պառակտման մթնոլորտ չի հրահրում: Արցախում պատերազմը դեռ չի ավարտվել, և հայ ժողովրդի միասնական ջանքերով կռած հաղթանակը պահպանելու համար անհրաժեշտ է ոչ թե թուլացնել, այլ ամրացնել ներքին միասնականությունն ու հանդուրժողականությունը»:
Ավելի վաղն հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել: Այս մասին Բաբայանն ասել էր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
08:05 30.05.2025
Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցումՄայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են […] ...
08:00 30.05.2025
Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համարՀայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու է հրավիրել 27 ֆուտբոլիստի: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի ընտրանու հետ։ Դարպասապահներ՝ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» (ԱՄՆ) Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Գոռ Մատինյան – «Ուրարտու» Հայկ […] ...
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...