Ամերիկյան «Նյու Ինգլենդ Փեթրիոտս» ակումբն աջակցում է Հայաստանին. The Washington Post-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+18.09 oC

Ամերիկյան «Նյու Ինգլենդ Փեթրիոտս» ակումբն աջակցում է Հայաստանին. The Washington Post-ի անդրադարձը

16:56 25.12.2020

The Washington Post-ն անդրադարձ է կատարել ամերիկյան ֆուտբոլի «Նյու Ինգլենդ Փեթրիոտս» ակումբին, որը վերջին շրջանում Հայաստանին աջակցող ակցիաներով է աչքի ընկել: Աղբյուրն իր՝ «Ինչու է «Նյու Ինգլենդ Փեթրիոտսը» խոսում Հայաստանի մասին» գլխագրով հոդվածում բացատրել է, թե ինչու է թիմն աջակցում Հայաստանին:

«Խաղաղություն հայերին» գրությունը կարող է երկրպագուների համար զարմանալի լինել, սակայն հայտնի է՝ թիմի այս քայլը մեծ հաշվով ակումբի անդամ հանդիսացող այն մարդու համար էր, որն աշխատում է հիմնականում կուլիսների հետևում: Խոսքը Պերճ Նաջարյանի մասին է, որը թիմում գլխավոր մարզչի աջ ձեռքն է:

Նաջարյանը պարտավորությունների լայն շրջանակ ունի թիմում, որի գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Կրաֆտը New York Times-ի իր սյունյակում Նաջարյանին անվանել է «մեր թաքնված զենքերից մեկը»:

Նաջարյանի պապը վերապրել է ցեղասպանություն՝ իր ծնողներին կորցնելով 10 տարեկանում: Նա մշտապես աջակցել է Հայաստանին, սակայն վերջին շրջանում նրա՝ աջակցություն ցույց տալու ավելի բաց ջանքերը, ընդ որում՝ նաև «Փեթրիոտսի» աջակցության տեսքով, պայմանավորված են արցախյան լայնածավալ պատերազմով:

Նաջարյանի ինստագրամյան լրահոսը հիմնականում նվիրված է Հայաստանի աջակցությանը: Այս թեմայով նա զրուցել է «Փեթրիոտսի» խաղացողների հետ, իսկ հայկական դրոշը տեղադրել է իր աշխատասենյակում:

«Այս ամենը տեսնելն իսկապես մեծ հարված էր ինձ համար»,- ասել է Նաջարյանը՝ փաստելով, որ գլխավոր մարզչի աջակցությունը ստանալուց հետո ավելի համարձակ է գործել՝ օգտագործելով սոցիալական ցանցերը:

Ակումբի ֆուտբոլիստները, տեսնելով հայոց եռագույնը Նաջարյանի սենյակում, հետաքրքրվել են: Դրանից հետո խաղակոշիկներ են հանվել աճուրդի, որից ստացված գումարը փոխանցվել է Հիմնադրամին: Հայաստանին աջակցություն ցուցաբերելու կոչով հանդես եկած, «Նյու Ինգլենդ Փեթրիոտսի» գլխավոր մարզիչ Բիլ Բելիչիկը ինստրագրամյան իր էջում հոկտեմբերի 31-ին գրել է. «Աղոթում եմ խաղաղության, արդարության և քաջարի զինվորների անվտանգության համար, որոնք պայքարում են իրենց ազգի ճանաչման ու ազատության համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

23:52 29.05.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

23:44 29.05.2025

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

23:38 29.05.2025

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

23:33 29.05.2025

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP