Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա պատճառներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+18.09 oC

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա պատճառներին

16:56 27.12.2022

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու դրա պատճառներին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարությունից:

Հեղինակ Էլիզաբեթ Փիրսոնը զրուցել է նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ:

«Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան», – Le Figaro-ի հետ զրույցում նշել է Արցախի պետնախարարը:

Ստորև թարգմանաբար ներկայացվում է հոդվածն ամբողջությամբ:

«Մոտ հարյուր ակտիվիստներ տեղակայվել են Լաչինի միջանցքում՝ պնդելով, որ դեմ են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղում հանքի շահագործմանը:
Մոտ հարյուր ադրբեջանցի քաղաքացիական անձինք ոսկու հանքի շահագործմանը դեմ հանդես գալու պատրվակով արգելում են բոլոր տեսակի փոխադրամիջոցների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Բացահայտելով Ադրբեջանի իշխող ռեժիմին սատարող բազմաթիվ մարդկանց՝ հայերը մատնանշում են Բաքվի խորամանկությունը:

Շրջափակման վայրում՝ Շուշիի մերձակայքում, նկարահանված տեսարանում ինչ-որ գրոտեսկային բան կա: Մուշտակի մեջ փաթաթված և բարձրախոսով զինված ադրբեջանցի մի կին չարախոսում է Լեռնային Ղարաբաղում շահագործվող և շրջակա միջավայրին վնաս հասցնող հանքի թեմայով: Ձեռքում նա թափահարում է «խաղաղության աղավնին», որը կնոջ ձեռքի ճնշման տակ յուրաքանչյուր ցնցումից ճոճում է գլուխը: Թռչնին օդ նետելու պահին աղավնին անշարժ վայր է ընկնում գետնին:

Տեսարանը ծիծաղելի կլիներ, եթե չվկայեր հնարավոր հումանիտար ճգնաժամի մասին, ինչը դրսևորվում է դեկտեմբերի 12-ից Արցախի տարածքում 120 հազար հայերի մեկուսացմամբ։ Որքա՞ն կտևի շրջափակումը: Արցախում ոսկու հանքի շահագործմանը դեմ հանդես գալու պատրվակով՝ «ակտիվիստները» վրաններ են տեղադրել և ճանապարհի լայնությամբ մի իրական գյուղ են հիմնել։ Օրվա ընթացքում նրանց են միանում հարյուրավոր այլ քաղաքացիական անձինք, նրանք այնտեղ հեռարձակել են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ինչպես նաև կազմակերպում են տոնական խնջույքներ՝ ռուս խաղաղապահ զինվորականների հայացքի ներքո: 2020 թվականից ի վեր ստանձնելով հայկական անկլավը Երևանին կապող այս նեղ միջանցքի պահպանությունը՝ ռուս խաղաղապահ ուժերն անզոր են գտնվում՝ ճանապարհը բացելու հարցում։

Իշխանություններին հարող մարդիկ

Սոցիալական ցանցերում մեծ ակտիվություն ցուցաբերող ակտիվիստներին դժվար չեղավ նույնականացնել: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, հիմնվելով սովորական բաց աղբյուրների վրա, նշել է, որ այդ մարդկանց մոտ նախկինում շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրության որևէ հետք չի հայտնաբերվել։ Լրատվամիջոցը, ընդհակառակը, նշում է, թե ինչ ընդհանրություն կա բոլոր այս ակտիվիստների միջև՝ «աջակցություն նախագահական ընտանիքին և հպարտություն Ադրբեջանի ռազմական հաջողություններով»։
Ավելին, «Իրավունքի և արդարադատության Թաթոյան կենտրոն» հայկական վերլուծական խումբը զեկույցում մատնացույց է արել, որ դրանցից շատերը կապված են Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ: Այդ հիմնադրամը կառավարական մարմին է, որը գլխավորում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Միջանցքն արգելափակողների թվում են նաև Երիտասարդների աջակցության միության անդամները՝ մի ՀԿ, որը 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հասցեագրել է նամակ՝ շնորհավորելով նրան Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Գորշ գայլերի» նշանը

Իրենց հերթին, ադրբեջանական լրատվամիջոցներն այդ մարդկանց ներկայացնում են որպես խիզախ ակտիվիստների: «Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը ցույց է տվել իր ուժը, իր մշակույթը և իր հասունությունը: Եվ իր միասնականությունը»,-ուրախությամբ նշում է, օրինակ՝ Day.Az լրատվական կայքը՝ արգելափակման գործողությունը լուսաբանելու նպատակով միջանցքում տեղակայված բազմաթիվ լրատվամիջոցներից մեկը: «Երկրի հասարակական կազմակերպություններին, հանրային ակտիվիստներին, կամավորներին, լրագրողներին համախմբել է ազգային շահերի իրացման միևնույն մղումը»։
Միջանցքը շրջափակածների առաջին շարքերում Day.Az-ը չի վարանում հիշատակել ոմն Թելման Քասիմովին: Արժանանալով լրատվամիջոցների մեծ ուշադրությանը՝ այս մարդը 2020 թվականին իր ֆեյսբուքյան էջում ներկայացել է զինվորական համազգեստով, որի վրա առկա էր հետևյալ մակագրությունը. «Կեցցե՛ Ադրբեջանը: Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։ Շարունակելով թերթել իր էջը՝ մենք կարող ենք նկատել, թե ինչպես է նա հպարտ կեցվածքով լուսանկարված Ռամիլ Սաֆարովի կողքին, ով Ադրբեջանում հերոս էր հռչակվել 2004 թվականին՝ ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացի ժամանակ հայ սպային կացնահարելու համար:

Իր ֆեյսբուքյան էջի հրապարակումներից մեկում նույն Թելման Քասիմովը ցուցադրում է Թուրքիայում էթնիկ փոքրամասնությունների խմբերի, մասնավորապես՝ հայերի դեմ բազմաթիվ բռնությունների պատասխանատվությունը ստանձնած «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական, աջ ծայրահեղական խմբավորման տարբերանշանը: Խմբավորման խորհրդանշանը՝ դեպի երկինք ուղղված երկու մատները և մյուս երեք մատներից կազմված դունչը, բազմիցս աչքի է զարնում միջանցքի շրջափակման լուսանկարներում։

Ոսկու ռազմավարական հանքավայրը

«Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է»,- Le Figaro-ի հետ զրույցում նշում է Արցախի պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ռուբեն Վարդանյանը։ «Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան»,- հարցադրում է անում պետնախարարը՝ նշելով, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի ընդունել միջազգային հետաքննող հանձնաժողովին՝ ապացուցելու, որ հանքարդյունաբերության իրականացման համար անհրաժեշտ բոլոր բնապահպանական պայմանները պահպանվում են։
Ոսկու հանքը, որին վերաբերում է խոսքը, Կաշենի հանքավայրն է, որը գտնվում է 2020 թվականի հրադադարի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը թողնված տարածքի մի մասում։

«Ոսկու այս հանքը օվկիանոսում ջրի մի կաթիլ է, չնչին բան է Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հարուստ է գազով և նավթով։ Բայց Արցախի համար դա մեզ մնացած սուղ տնտեսական ռեսուրսներից մեկն է», – նշում է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ինքնավար Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ «Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի այն, դա նշանակում է՝ 1800 աշխատակիցների և նույնքան ընտանիքների զրկել եկամտի աղբյուրներից։ Դա մեր տարածքը տնտեսապես շնչահեղձ անելու լրացուցիչ միջոց է»։

ՍիվիլՆեթը, որը հայկական անկախ լրատվական գործակալություն է, բացահայտել է, որ Ադրբեջանի կառավարությունը վերջերս վաճառել է Կաշենի հանքավայրի շահագործման արտոնագիրը բրիտանական մի ընկերության։ Արդյոք պե՞տք է կապ տեսնենք ակտիվիստների՝ հանքի շահագործումից հայերին զրկելու պահանջի հետ՝ իհարկե բնապահպանական նկատառումներով։
Ակտիվիստներն իրենց հերթին հայտնել են մինչև վերջ գնալու իրենց պատրաստակամության մասին։

«Ոչ ոք մտադիր չէ նահանջել։ Մեր ժողովուրդը պատրաստ է շարունակել բողոքի ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին», – դեկտեմբերի 22-ին Day.Az-ին տված հարցազրույցում ասել է Թելման Քասիմովը։ «Ես չեմ պատրաստվում տևողության հետ կապված կանխատեսումներ անել։ Կարող եմ միայն հաստատել, որ չնայած ցրտին, Լաչինի ճանապարհին ցույցի դուրս եկած մարդկանց վճռականությունն անսասան է»»:

https://www.lefigaro.fr/…/armenie-ces-nebuleux-eco…

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:00 30.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

23:52 29.05.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

23:44 29.05.2025

Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

23:38 29.05.2025

Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

23:33 29.05.2025

Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP