Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+27.09 oC

Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին

11:40 29.03.2024

Crocus City Hall համերգասրահը հրկիզած ահաբեկիչ Դալերժան Միրզոևայի ծնողները Asia Plus-ին տված հարցազրույցում պատմել են իրենց որդու հետ վերջին զրույցի մասին։

Նրանց խոսքերով, Crocus City Hall-ի ողբերգության նախօրեին նա զանգահարել է մորը և ասել, որ Ռուսաստանում գործերը վատ են ընթանում, իսկ մարտի 24-ին հավաքվում է տուն վերադառնալու համար։ Նրա պահվածքում ոչ մի կասկածելի բան չկար, հիշում է հայրը։

Ավագ Միրզոևը նշել է, որ իր երկրորդ որդին հավանաբար ներգրավված է եղել «Իսլամական պետության» գործունեության մեջ։ Սակայն նա վստահեցրել է, որ Դալերժան Միրզոեւը կապ չի պահպանել եղբոր հետ:

Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող Crocus City Hall -ի տարածքում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Հետաքննության տվյալներով՝ «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ չորս տղամարդ՝ զինված ավտոմատ զենքերով, կրակ են բացել այցելուների վրա, իսկ ավելի ուշ շարունակել հարձակումը համերգասրահի ներսում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պայթյունի սպառնալիքով պայմանավորված՝ տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

13:43 27.04.2024

Պայթյունի սպառնալիքով պայմանավորված՝ տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում են ՌԴ իրավապահ մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ տարհանումը կատարվել է վարչական շենքի յոթերորդ հարկում, կատարվում է ստուգում։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։ ...

Խաղաղ օվկիանոսում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:14 27.04.2024

Խաղաղ օվկիանոսում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական Օգասավարա կղզիներից դեպի արևմուտք, Հոնսյու գլխավոր կղզու ափից ավելի քան 700 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։ Երկրաշարժի օջախը  540 կմ խորության վրա է։ Ցնցումները զգացվել են Օգասավարա կղզիներում, սակայն աննշան տատանումներ են գրանցվել նաև Տոկիոյում։ Իր հերթին, Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:07 27.04.2024

Ճապոնիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Համամացու քաղաքից (Հոնսյու կղզի) 784 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է 791 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը 503 կմ խորության վրա է: ...

Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ

12:50 27.04.2024

Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ

Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Աթենքի ակադեմիայի կողմից՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված՝ «Պատվահարկ՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի» թեմայով հատուկ հիշատակի միջոցառման համատեքստում, հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է, որ Աթենքի Ակադեմիայի անունից անկեղծ հուզմունքով և ինքնին հասկանալի պարտքով հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ողբերգական զոհերին, ինչպես նաև […] ...

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

12:36 27.04.2024

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Ես քիչ առաջ ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ կապված»,-գրել […] ...

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

12:28 27.04.2024

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունների ավարտին ձգտելու փոխարեն զբաղված են միայն պատերազմ հրահրելով և ուրիշներին մեղադրելով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Եթե ԱՄՆ-ն և Եվրոպան անկեղծ վճռականություն ցուցաբերեն, պատերազմներն Ուկրաինայում և Գազայում շուտով կավարտվեն, բայց ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ պատերազմին […] ...

BACK_TO_TOP