Լավրովը հայտնել է, որ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի մասին կհայտարարվի շուտով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+27.09 oC

Լավրովը հայտնել է, որ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլի մասին կհայտարարվի շուտով

13:40 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվան պնդելու է, որ Կիևը չեղյալ հայտարարի Ուկրաինայում գործող բոլոր խտրական օրենքները ուղիղ բանակցությունների նոր փուլում, որի մասին շուտով կհայտարարվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային հանդիպման ժամանակ։

Լավրովը հիշեցրել է, որ մայիսի 16-ին Ստամբուլում վերսկսվել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման բոլոր հարցերի շուրջ ուղիղ բանակցությունները։

«Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած այս բանակցություններում, երբ դրանք վերսկսվեցին, մենք պնդեցինք այս բոլոր խտրական օրենքների վերացումը և կշարունակենք դա անել ուղիղ բանակցությունների հաջորդ փուլում, որի մասին շատ շուտով կհայտարարենք», – ասել է արտգործնախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ԿԳՄՍՆ ենթակայության մշակութային հաստատություններում

15:40 30.05.2025

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ԿԳՄՍՆ ենթակայության մշակութային հաստատություններում

ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում, թատերական կազմակերպություններում և թանգարաններում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ և կցուցադրվեն ներկայացումներ: ԿԳՄՍՆ ենթակայության գրադարաններում միջոցառումների ծրագիր Հայաստանի ազգային գրադարան Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, «Այրոգի» ստվերների թատրոնի «Ստվերախաղք՝ Ազգայինում» ներկայացում Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, ճանաչողական շրջայց Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում, «Գրատպության առաջնեկները», «Խաչբառ» կրթական ծրագիր Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան Հունիսի […] ...

Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը․ Թոմաս Ադորյան

15:28 30.05.2025

Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը․ Թոմաս Ադորյան

Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի 23-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը խոսել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին, հաղորդում է ElTerritorio.com-ը: «Մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։ Ես, իմ ընտանիքը, ընկերներս, անկեղծ ասած` բոլորը շատ ուրախ են։ Նրանք ինձ հրավիրել են երկու ընկերական խաղերի համար, մեկը՝ Կոսովոյի, մյուսը՝ Չեռնոգորիայի ընտրանիների դեմ: Կարծում եմ՝ ազգային հավաքականում խաղալը […] ...

Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են

15:17 30.05.2025

Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են

Հետևելով մարզերի մեր քաղաքացիներից պարբերաբար ստացվող ահազանգերին ու դիտարկումներին` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են: Խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու, պացիենտների հետ անմիջական զրուցելու համար նախարարի չնախատեսված հերթական մարզային այցը Կոտայք էր, առաջին կանգառը` Աբովյանի բժշկական կենտրոնը: Նախարարը եղել է և՛ պոլիկլինիկական, և՛ հիվանդանոցային հատվածներում, ծանոթացել մասնագիտական ու տեխնիկական հնարավորություններին, […] ...

Կրեմլը պայման է ներկայացրել Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև շփումների համար

15:07 30.05.2025

Կրեմլը պայման է ներկայացրել Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև շփումների համար

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումների նախապատրաստման մասին խոսակցությունները կարող են քննարկվել միայն այն դեպքում, եթե պատվիրակությունների մակարդակով բանակցություններն արդյունավետ լինեն։ «Նախ, արդյունքի պետք է հասնել երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների միջոցով։ Դրանից հետո, եթե նման արդյունքի հասնենք, […] ...

SHANTNEWS

15:00 30.05.2025

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

14:53 30.05.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին: Հանրապետության նախագահը հանդես է եկել համաժողովի բացման խոսքով: «Նախ և առաջ շնորհավորում եմ բոլորիս Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա միջազգային համաժողովի կազմակերպումն իրականություն դարձնելու առթիվ: Սա բացառիկ հնարավորություն է կապիտալի շուկայի առաջատար մասնագետների հետ քննարկելու կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները, […] ...

BACK_TO_TOP